ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Էս պահին Արյունաբանության կենտրոնում եմ։ Արցախում բենզապահեստի պայթյունից ծանր այրվածքներ ստացած ու սեպտեմբերյան պատերազմից վիրավոր մեր հայրենակիցներին արյուն է պետք։ Ամեն օր է պետք։
Ձեր ժամանակից մի քանի րոպե հատկացրեք ու եկեք Արյունաբանության կենտրոն՝ դոնորական արյուն հանձնելու։
Մի մտածեք, որ ձեր փոխարեն դա կանի մեկ ուրիշը։ Շատ հնարավոր է, որ հենց ձե՛ր արյունն է փրկելու մի երեխայի, մի զինվորի, կամ մի հիվանդի կյանքը»։
--00—ՅՄ