ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը և Գևորգ Սիմոնյանը, առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանն այցելել են ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ոլորտի պատասխանատուները շրջել են վերանորոգված բաժանմունքներով, եղել քիմիաթերապիայի բացօթյա սրահում, ծանոթացել վիրահատարանի ու վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանը, այցելել Կանանց առողջության նորաբաց կլինիկա ու թորակալ վիրաբուժության բաժանմունք:
Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել բոլոր փոփոխությունները և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ու նյութատեխնիկական հագեցվածությունը բուժման գործընթացում ցանկալի արդյունք կապահովեն:
Այնուհետև, նախարարն ու տեղակալներն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և տնօրեն Սամվել Դանիելյանի հետ շրջել հաստատության տարածքում:
--00—ԼՄ