ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News
Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) Արևելյան Միջերկրական ծովում համատեղ անցկանում են որոնողափրկարարական զորավարժություններ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը;
Զորվարժությունը նվիրված է 1974-ի հուլիսի 21-ին՝ Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման ընթացքում խորտակված «TCG Kocatepe» նավում մահացած Ջաներ Գյոնյելի հիշատակին:
Մինչ ծովում որոնողափրկարարական վարժանքների սկսվելը անցկացվել են նաև ցամաքային զորավարժություններ։
Նշվում է, որ զորվարժությանը որպես դիտորդ ներկա են եղել 13 ռազմական կցորդ 6 երկրներից, այդ թվում ՝ Ադրբեջանից, Կոսովոյի, Ջիբութից, Կատարից, Լիբիայից և Պակիստանից։
--00--ԼՀ