ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Միջազգային լրատվական «Kazinform» գործակալությունը հայտնել է, որ 2024-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը պլանավորում է մի շարք միջազգային զորավարժություններ անցկացնել:
Նշվում է, որ այդ երկրների թվում կա նաև Թուրքիան: Նրանք միասին անցկացնելու են «Վագրի ճանապարհ 2024» զորավարժությունը:
Մյուս երկրները, որոնց հետ ռազմական վարժանքներ է անցկացնելու Ղազախտանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանն են:
Նշենք, որ 2024-ին Ղազախստանը հյուրընկալելու է նաև «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամ երկրների մասնակցությամբ անցկացվելիք «Անսասան եղբայրություն» համատեղ զորավարժությունը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ