ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News
Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն բան բացահայտված է, խնդիրը նրա մեջ է, թե այդ բացահայտումները իրավական առումով ինչ ընթացք պետք է ունենան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով «Հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտումից։
Քոչարյանը նշեց, որ գործով անցնող շատ վկաներ այս պահին գոյություն չունեն։
«Վկաների մի մասը մահացել են տարօրինակ հանգամանքներով»,- նշեց Քոչարյանը և ավելացրեց, որ գործի բազմաթիվ հատորներում կան դրվագներ, որի ուղղությամբ կարող են զարգացումներ տեղի ունենալ։
Քոչարյանը հիշեց «Հոկտեմբերի 27-ի» գործով անցնող վկա Ալեքսան Հարությունյանին։
«Բոլորդ մոռացել եք՝ ո՞ւր է Ալեքսան Հարությունյանը, նա քանի կա գործը միշտ շանս ունի բացահայտվելու»,- նշեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ