ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՌՊԼ 13-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում նվազագույն հաշվով պարտվեց ԲԿՄԱ-ին։ Տանտերերը հաղթական գոլը խփեցին առաջին խաղակեսում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 28 միավորով։ ԲԿՄԱ-ն 5-րդն է 21 միավորով։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ