ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով։ Այդ գործընթացին, բնականաբար, մենք սպասում էինք, որ պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ կազմակերպենք այն։ Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ օրենսդրական որոշ նրբություններ կան, որոնք պետք է պահպանվեն․ «Այստեղ նաև մեզ բոլորիս՝ կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ըմբռնումով մոտենալու համար:
Փաշինյանը հայտնեց նաև, որ առաջիկայում Հումանիտար կենտրոնի աշխատանքների շրջանակներում սպասվում է 50+50 ծրագրի իրագործումը:
Մանրամասները՝ տեսանյութում։
-00—ՅՄ