ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1991 թվականի սահմաններում ԼՂ-ի մասին հայտարարություններն արել է, ըստ երևույթին, Արևմուտքի ազդեցության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Նա արել է հայտարարություններ, որ Երևանը կճանաչի տարածքները 1991 թվականի քարտեզով։ Նա ուղիղ նշել է այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանությունները և հայտարարությունները արել է Արևմուտքի ազդեցության տակ, նա նրանց հետ բանակցություններ է վարել»,-ասել է Պատրուշևը։
--00—ՅՄ