Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1b6249c-patrushev_690x387

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Նիկոլայ Պատրուշևին նշանակել է նախագահի օգնական։ Այս մասին հայտնում է Կրեմլը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Պուտինի հրամանագրով Նիկոլայ Պատրուշևնն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2008 թվականից։

ՌԴ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Սերգեյ Շոյգուն նշանակվել է Անվտանգության խորհրդի նոր քարտուղար։

--00—ՅՄ