ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Նոյեմբերի 4-ին Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը մինչ օրս անհնար է Ադրբեջանի դեմ իբր Հայաստանի «ագրեսիայի» հետևանքով:
Նա ընդգծել է, որ Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում «զենքի և ռազմական անձնակազմի մատակարարում է իրականացրել Լեռնային Ղարաբաղ և սադրիչ քայլեր ձեռնարկել»։
--00—ՅՄ