ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Բախումները Իսրայելի ու «Համաս» խմբավորման միջև աստիճանաբար ավելի սուր բնույթ են ստանում։ Գազայում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին զուգահեռ՝ ԱՄՆ-ն ու միջազգային այլ դերակատարներ շարունակում են պնդել ժամանակավոր հրադադար հաստատելու ուղղությամբ՝ մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով, գրում է Ամերիկայի Ձայնը։
Իսրայելում հանրության ուշադրությունը կենտրոնացած է մոտ 240 պատանդների, այդ թվում՝ 30 երեխաների ճակատագրի ուղղությամբ։ Պատանդներին ազատ արձակումը պահաջող ցույցերը ավելի հաճախակի են դարձել՝ պնդելով, թե Իսրայելը պետք է մերժի հրադադարի հաստատումը, թույլ չտա մարդասիրական օգնության առաքումը Գազա, քանի դեռ պատանդները չեն ազատվել:
Պատանդներին ազատելու հարցերով նախկին բանակցող Գերշոն Բասկինն կարծում է, որ անազատության մեջ գտնվող այդ մարդկանց մեծ մասը դեռ ողջ է և պահվում է Գազայի ստորգետնյա թունելներում:
«Նրանց, հավանաբար, խնամում են։ Չեմ հավատում, որ նրանց խոշտանգում են։ Նրանք, հավանաբար, ունեն նվազագույն սնունդ, որն անհրաժեշտ է կենդանի մնալու համար, ջուր, գուցե՝ նույնիսկ բժշկական ինչ-որ պարագաներ, քանի որ «Համասը» նրանց համարում է արժեքավոր՝ պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից ազատելու համար»,- ասում է Բասկինը:
Բազմաթիվ իսրայելցիների խոսքով, «Համասի» զինյալների կողմից 1 400 իսրայելցիների դաժան սպանությունը, առևանգումները, ինչպես նաև Գազայում իսրայելական բանակի աճող կորուստները, խաթարել են նրանց ապահովության զգացումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ