Ամեն օր 6 գործող հենակետից պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին․ ԵՄ առաքելություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Screenshot_10

Ամեն օր վեց գործող հենակետից պարեկություն ենք իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում ու շփման գծում։ Այս մասին թվիթերում հայտնում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պարեկային այցերը նպատակ ունեն տեղում գնահատելու անվտանգության զարգացումները, իսկ այցերից ստացված հաշվետվությունները փոխանցվում են Եվրամիությանը՝ նորմալացման գործընթացին աջակցելու համար։

--00—ՅՄ