ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան պարեկություն է իրականացրել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ։
«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի համար այսօր պատիվ էր հյուրընկալել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ տիկին Մարկետա Պեկարովա Ադամովային։ Առաքելությունը շնորհակալություն հայտնեց նրան ու Չեխիայի ԱԳՆ-ին առաքելությանն իրենց աջակցության համար»,- ասված է առաքելության թվիթերի միկրոբլոկում:
--00—ՅՄ