Բաքվից հայտարարում են, թե ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

675a959edc4e2675a959edc4e31733989790675a959edc4e0675a959edc4e1

Հայաստանի տարածքում որևէ երրորդ երկրի ուժեր տեղակայելը մտահոգություն է առաջացնում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Բաքվից հայտարարում են, որ ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։

«Մենք հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու անհրաժեշտություն չենք տեսնում։ Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Այս առաքելությունը ծրագրվում էր լինել կարճաժամկետ, բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, և դրա կազմը, ինչպես նաև նրա մանդատի տարածքը ընդլայնվում են։

Փոխըմբռնման և խաղաղության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն չենք համարում։ Սա մտահոգիչ գործոն է»,- ասել է նա։

--00—ՅՄ