ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
«Հետք»-ը գրում է․ «Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայութունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել է հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։
Երբ փորձեցինք պարզել, թե ինչ ընթացակարգով է իրականացվել պետական այս գնումը, պարզվեց, որ հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը մեզ հայտնել է, որ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյաների ծախսերը փոխհատուցվում են այլ ընթացակարգով։ Ըստ կառավարության որոշման՝ նման հրավերների դեպքերում ծախսերը հաշվարկվում և վճարվում են ըստ փաստացի կատարված ծախսերի։ Պարզ ասած՝ միջոցառումն անցկացվելուց հետո ծառայություն մատուցած կազմակերպությունները ներկայացնում են հաշիվներ, որի հիման վրա կատարվում է վճարում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ