ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն ի հայտ են եկել նոր իրողություններ։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպմանը։
Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները իբր պետք է դիտարկել «Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30 տարվա օկուպացիայի և ռազմական ագրեսիայի համատեքստում»․ «Առանց այս «օկուպացիայի և ագրեսիայի» հետևանքները հաշվի առնելու, սխալ կլինի տեսակետներ առաջ քաշել՝ կապված տարածաշրջանի ապագայի հետ»,-ասել է նա։
--00—ՅՄ