ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիայի զինված ուժերն օդային օպերացիա են իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք շրջանում, որտեղ, ըստ թուրքական կողմի պնդման, տեղակայված են քուրդ զինյալների հենակետեր: Վերջիններիս Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օպերացիայի ընթացքում սպանվել է 6 քուրդ զինյալ։
--00—ԼՀ