Փաստորեն մի ամբողջ ստորաբաժանում օրեր շարունակ հետևեց մեզ և վերջում ստացավ տուգանք 7000 դրամ արժեքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

photo_2025-01-13_15-09-0

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային

ՆԳՆ ոստիկանությունն այսօր «հուժկու» պատասխանտվեց մեր օպերացիային։ Փաստորեն մի ամբողջ ոստիկանական ստորաբաժանում իր սպեցնազով մեզ օրեր շարունակ հետևեց, ամեն շարժը մեր նկարահանեց և վերջում կարողացավ ստանալ ընդամենը մեկ հատ վարչական տուգանք 7000 դրամ արժեքով։ 

Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։

գբգ

Պարեկներն այսօր այցելեցին «Հայրենիք» կուսակցության գրասենյակ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեցին։

Այս տուգանքն էլ կազմվել է օրենքի խախտմամբ և մենք հանգիստ կարող ենք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մտածում ենք, որ քրեական ոստիկանության համապատասխան բաժինը վաստակել է այդ 7000 դրամը․․․»։

--00—ՅՄ