ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հավաքվել է «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել է պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է «The Armenian Weekly»-ի թղթակից Գեղամ Բալյանը։
«Հաջորդ օրը՝ առավոտյան երկու բուլդոզեր փորձել են քանդել բարիկադը։ Հերթական անգամ մենք միասին կանգնեցինք նրանց դիմաց և հանդիպելով մեր վճռականությանը՝ նրանք նորից նահանջեցին»,-գրել է նա։
--00—ՅՄ