ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝
1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 և 2022-2023 թվականների աշխատանքային տարիների ամենամյա լրացուցիչ արձակուրդները՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:
2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը»:
--00—ՅՄ