ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ: Այս մասին Միրզոյանը գրել է թվիթերի իր էջում։
«Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը:
Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,-գրել է նա:
--00—ՅՄ