ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս կայունության համար։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը հույսի աղբյուր է։
Կայուն խաղաղությունը, որը կարևոր և բարենպաստ է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս, վերջապես հասանելի է։ Ես հույս ունեմ, որ երկու կողմերն էլ հնարավորինս արագ կստորագրեն համաձայնագիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի իր միկրոբլոգում գրել է Պրևոն։
--00—ՅՄ