ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին որոշում կայացրեց:
Ըստ այդմ` Ադրբեջանը պարտավոր է ապահովել այն անձանց վերադարձը ԼՂ, որոնք նման ցանկություն կհայտնեն, երաշխավորել ԼՂ-ում գտնվողների հեռանալու հնարավորությունը և պահպանել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։
«Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել նոյեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղ մեկնած անձանց անարգել և անվտանգ վերադարձի իրացումը: Երկրորդ՝ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած և մինչ օրս այնտեղ գտնվող անձինք պետք է հնարավորություն ունենան ցանկության դեպքում մեկնել այնտեղից։ Երրորդ ՝ ապահովել անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ»։
Ադրբեջանը պարտավոր է 8 շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ