ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Առնվազն 26 մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ նոյեմբերի 17-ին «Ռաֆահ» անցակետով մտել են Գազայի հատված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել են պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգողի գրասենյակից։
«26 մարդասիրական բեռնատարներ ստուգվել են և Ռաֆահ անցակետով ուղարկվել Գազա»,- ասված է գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 12 բեռնատար տեղ է հասցրել սննդամթերք, 10-ը՝ բժշկական սարքավորումներ, մյուսները ջուր և և ժամանակավոր տեղավորման սարքավորումներ։
--00—ԼՀ