ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, ով այժմ Երևանում մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, գրել է՝ կանդրադառնա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:
«Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի մեկնարկը Երևանում:
Թեև միջազգային քաղաքականությունն ուղղված է Իսրայելին և Ուկրաինային, ես մեր եվրոպացի գործընկերներին կհիշեցնեմ, որ չի կարելի աչք փակել Արցախում Ադրբեջանի գործողությունների վրա»,-նշել է Բուայեն:
--00—ՅՄ