ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն գրությամբ դիմել է նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության հետևանքով բախումներ սկսվելուց հետո դիմել եմ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Ես դատապարտում եմ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի նախագահին, որը սպառնում է կովկասյան տարածաշրջանում խաղաղությանը:
Ես և իմ գործընկերները, որ միացել էին իմ հայտարարությանը, խնդրում ենք Ֆրանսիային ու Եվրոպական միությանը՝ վերահաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրատապ անհրաժեշտությունը»,- գրել է նա:
--00--ԱԹ