ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Արգենտինայի նախագահ է ընտրվել ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Խավիեր Միլեյը՝ հավաքելով ձայների ավելի քան 56 %-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա մրցակիցը՝ Էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան, ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր ղեկավարին։
«Ակնհայտ է, որ արդյունքներն այն չէին, ինչ ակնկալում էինք: Ես խոսել եմ Խավիեր Միլեյի հետ, շնորհավորել եմ և հաջողություն մաղթել, քանի որ նա այն նախագահն է, որին արգենտինացիների մեծամասնությունը ընտրել է առաջիկա չորս տարիների համար»,-ասել է Մասսան:
Արգենտինան խորը տնտեսական ճգնաժամ է ապրում։ Տարեսկզբից գնաճը հասել է 120 %-ի, ազգային արժույթը արժեզրկվում է, բնակչության աշխատավարձերը գործնականում չեն աճում, աղքատությունը գերազանցում է 40 %-ը։ Երկիրը գրեթե կորցրել է միջազգային ռեսուրսներից և ստիպված է դիմել Չինաստանի օգնությանը՝ բազմամիլիարդանոց պարտքերը վճարելու համար։
--00—ՅՄ