ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Հուլիսի 18-ին նախագահական կուսակցության անդամ Յաել Բրոն-Պիվեն վերընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում է rfi.fr-ն։
Քվեարկության երրորդ փուլում (որտեղ ձայների բացարձակ մեծամասնություն չէր պահանջվում) նա 13 ձայնով առաջ անցավ կոմունիստ Անդրե Շասայնից, ով առաջադրվել էր Նոր ժողովրդական ճակատի կողմից, որն առաջին տեղը զբաղեցրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
Որոշ շրջանակներ խոսում են «գործարքի» մասին, որը տեղի է ունեցել մակրոնիստների և աջակողմյան «հանրապետականների» միջև։
--00--ԼՀ