Իշխանության "խաղաղության" կարմիր գծերն անընդհատ ի վնաս Հայաստանի են փոխվում. Վարդան Արամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկը», որով պետք է բացվեն տարածաշրջանային ենթակառուցվածքները, դեռևս հստակ հաշվարկներ չունի, թե ինչ ներդրումներ է պահանջում և ինչ տնտեսական օգուտներ է ենթադրում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը։

«Կառավարության ղեկավարը մոտ երկու րոպեանոց տեսանյութ էր հրապարակել, թե ինչ է իրենից ենթադրում «Խաղաղության խաչմերուկ» ասվածը, սակայն այնտեղ ավելի շատ խոսվում էր Թուրքիայի ու Ադրբեջանի, քան թե Հայաստանի հնարավորությունների մասին», - նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ