ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Իշխանությունը ժողովրդինն է, եկեղեցին իրավունք չունի խառնվելու, թող գնան իրենց հոգևոր հոտը պահեն։ Եկեղեցին նրա համար է, որ իշխանության թիկունքին կանգնի, ոչ թե խանգարի երկրի կայացմանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնչեցրած այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն անժամկետ հայրական հորդոր է:
«Եկեղեցին իր բոլոր գործողությունները պետք է համապատասխանեցնի իշխանության հետ, որովհետև սա ժողովրդի իշխանությունն է: Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդի հսկայական մասին, եկեղեցին պետք է բարի լինի և ընդունի այդ իշխանությունը: Կաթողիկոսն իրավունք չունի հրաժարականի հարց բարձրացնել, հոգևոր աշխարհն աշխարհիկ կառավարմանը չպետք է խառնվի»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ