Փաշինյանի իշխանությունը նեխել է, վարակը տարածվելու է, նա դիկտատուրա է հաստատում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Արևմտյան Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» համեմատականն անընդունելի է, Արևմտյան Հայաստանը մեր պատմությունն է, չենք կարող մոռանալ, եթե մեզ արմատից կտրենք՝ մանկուրտ կդառնանք։  Գուցե մեսիջները Արևմուտքից են գալիս, որ հարաբերությունները կարգավորենք Թուրքիայի հետ, բայց չենք կարող մոռանալ մեր անցյալը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից և տարածաշրջանում նրա դերի մեծացման խնդրից, Մալխասյանը նշեց, որ Անկարայի խաղերը ՆԱՏՕ-ի հետ չեն ներվելու, Արևմուտքը քայլեր է ձեռնարկելու․ «Թուրքիան մասնատվելու, քարուքանդ է լինելու, Արևմուտքը քրդական գործոնը ուժեղացնում է, թույլ չեն տալու թուրքական պետությունները մեծանան, գլխացավանք դառնան»,- ընդգծեց նա։

Խոսելով իշխանության ներսում առկա խնդիրներից, Մալխասյանը նշեց, որ ժողովուրդը դժգոհում է, որ կոռուպցիան չի բացահայտվել և վերացել։

«Փաշինյանը նոր է գլխի ընկել, որ ախոռները պետք է մաքրի, ժողովուրդն աչքն է մտցնում, ասում է՝ կոռուպցիան զարգանում է, ալան-թալանով են զբաղված։ ՔՊ-ն նեխել է, եթե չբուժվի՝ վարակը  տրածվելու է։ Փաշինյանը հիմա  օրենքի դիկտատուրա է հաստատում, կեսից շատին փոխելու է, որ խելքի գան»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

  --00—ԼՀ