ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին. Իրանի ԱԳՆ-ն՝ Կովկասում միջանցքի ստեղծման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

المتحدث-باسم-الخارجية-الإيرانية-ناصر-كنعاني-عربية-CNN-750x430-1

ԱՄՆ-ն իրավունք չունեն միջամտելու Իրանի և նրա հարևան երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանաանին, փոխանցում է Mehr-ը:

Այս կերպ նա արձագանքել Հարավային Կովկասում միջանցքի ստեղծմանը Իրանի մասնակցության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությանը։

«ԱՄՆ-ն միջամտում է իր հետ կապ չունեցող հարցերին։ Իրանի և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակվում է, և ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտելու Իրանի և հարևան պետությունների բարեկամական հարաբերություններին։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտությունը տարածաշրջանի ներքին գործերին և դասեր քաղի անցյալից: Նման միջամտությունները ԱՄՆ-ին ոչ մի օգուտ չեն բերի»,-ասել է նա:

--00—ՅՄ