ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ԱՄՆ-ը խոչընդոտում է Գազայում հրադադարի հաստատմանը` «կապելով ձեռքերը» միջազգային հանրության, մասնավորապես ՄԱԿ-ի, Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ինչ վերաբերում է զինադադարին. մենք Իրանում ջանքեր ենք գործադրել, որպեսզի միջազգային կազմակերպությունները շատ մոտ ապագայում հրադադար հաստատեն Գազայում: Բայց, ցավոք, այդ կազմակերպությունները չկարողացան կատարել խնդիրը: ՄԱԿ-ում ԱՄՆ-ն Վետոյի իրավունք ունի և Վաշինգտոնը դրանով «ազատեց Իսրայելի ձեռքերը»՝ շարունակելու ռազմական գործողությունները Գազայում»,- ասել է նա։
--00—ՅՄ