ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Հունիսի 2-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ մտքեր են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման հեռանկարների շուրջ:
Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ շեշտը դրվել է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման վրա:
--00—ՍՊ