ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի այդ հատվածում այժմ ձնամաքրման աշխատանքներ են տարվում։ Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով և մեկ ուղիով, հերթականությամբ բաց կթողնվի մի ուղղության հոսքը և հետո մյուսը և այդպես շարունակ: Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ»,– ասել է կցորդը:
Նա ընդգծեց, որ նոր տեղեկություն լինելուն պես դրա մասին լրացուցիչ կհայտարարվի:
--00—ՅՄ