ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական հազարամյա ժառանգությունը պաշտպանելու խաղաղ ցույցը դեռ շարունակվում է։ Այս մասին ասվում է Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման թվիթերի պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով հայտնի հողամասի հարցը Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը բնորոշել է «ամենամեծ գոյաբանական սպառնալիք»՝ պատրիարքության 16-դարյա պատմության մեջ։
--00—ՅՄ