ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Օկուպացված Ստեփանակերտում կստեղծվի, այսպես կոչված, «Ղարաբաղի համալսարան»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ»,-ասված է հրամանագրում։
--00—ՅՄ