Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

բավ.j

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բավրայի սահմանային վերահսկողության անցակետում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 25-ամյա Կարեն Ս.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ