Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

հե

Ապրիլի 3-ին Բավրայի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Աշոցքի բաժին է տեղափոխվել 47-ամյա Կոբա Տ.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ