Լուկաշենկոն Չինաստանում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

20230301_gaf_x99_131 copy_0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն։

Հստակեցվում է, որ հանդիպման թեման լինելու են առևտրատնտեսական, ներդրումային և միջազգային համագործակցության հարցերը։ Լուկաշենկոյի Չինաստան այցի ծրագրում ներառված են նաև սոցիալական և հումանիտար միջոցառումներ։

--00—ՅՄ