ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էլ Դին Մուստաֆայի հետ:
Հանդիպմանը կողմերը համաձայնություն են ձեռք բերել մասնագետների փոխադարձ այցեր կազմակերպել՝ բացահայտելու երկու երկրների տեխնոլոգիական և արտադրական կարողությունները, մշակելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ:
--00—ՅՄ