Բաքվում գերեվարված Գագիկ Ոսկանյանի համար դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

656d75b6b9b40656d75b6b9b411701672374656d75b6b9b3d656d75b6b9b3f

Բաքվում շարունակվում է գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի շինծու գործով դատաքննությունը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Մեղադրող կողմը նշել է, թե իբր դատական ​​հետաքննության ընթացքում մեղադրանքը հաստատվել է։

Դատախազը դատարանին առաջարկել է Ոսկանյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Նշված ժամկետից 5 տարին նա պետք է անցկացնի բանտում, իսկ պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Պատիժը կրելուց հետո նա պետք է արտաքսվի Ադրբեջանից։

--00—ՅՄ