ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին գլխավոր քարտուղարը գրել է իր թվիթերում էջում։
«Սկսելով իմ պաշտոնական այցը Ադրբեջան՝ ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Սա դրական քայլ է ճիշտ ուղղությամբ։ Եվրախորհուրդը պատրաստ է աջակցել երկու կողմերին կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
--00—ՅՄ