ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Փորձագետները անդրադարձել են Ռուսաստանում անցկացված սոցհարցման արդյունքներին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
Հարցվածների ամենից մեծ խումբը (21%) կցանկանար տեղեկանալ Պուտինից, թե երբ կավարտվի պատերազմը Ուկրաինայում։ Ռուսաստանցիների համար կարևոր հարցերի երկրորդ խմբում են կենսաթոշակների ու սոցիալական ծառայությունների վերաբերյալ մտահոգությունները։
Հարցումն անցկացրել է ռուսաստանյան «Левада-Центр»-ը՝ «Ուղիղ կապ Պուտինի հետ» ամենամյա հեռուստահաղորդումից առաջ, որի ժամանակ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի քաղաքացիներն իրենց հարցերն են ուղղում Կրեմլի ղեկավարին։
Հաղորդումը նախատեսված է դեկտեմբերի 14-ին։
Սոցիոլոգները ընդգծում են՝ դժվար է հասկանալ, թե իրապես ինչ են մտածում ռուսաստանցիները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ