ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցավակցական խոսք է հղել ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
«Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը մեծագույն դեր է ունեցել խորհրդարանի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության հիմնադրման ու կայացման գործում: Նա լավ մարդ էր: Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին: Աստված հոգին լուսավորի»,-գրել է Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ այսօր 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը։
--00—ՅՄ