ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ռուսաստանի օմբուդսմենի գրասենյակը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Հայաստան է ուղարկել վեց տոննա մարդասիրական բեռ՝ Արցախից տեղահանված 60 ընտանիքի համար։
Օգնությունը ներառում է վերմակներ, տաքացուցիչներ, թեյնիկներ, սնունդ, տակդիրներ և այլ անհրաժեշտ իրեր։
Հենց այս պահին Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները բեռնաթափում և տեսակավորում են բեռը։ Այսօր օգնություն կստանա Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների շուրջ 60 ընտանիք։
--00--ԼՀ