Transfermarkt. Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ցա.

Transfermarkt-ը թարմացրել է իսպանական Լա լիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։  Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Անգլիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերային արժեքը բարձրացել է 30 մլն եվրոյով և նա գլխավորում է այս ցանկը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։

Երկրորդ տեղում մադրիդյան թիմի ևս մեկ ներկայացուցիչ է՝ Վինիսիուսը, ում տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 150 մլն եվրո։

Լավագույն քառյակը եզրափակում են նորից «Ռեալի» ներկայացուցիչները՝ Վալվերդեն և Ռոդրիգոն․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։

Նշենք, որ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում «Ռեալի» 6 և «Բարսելոնայի» 4 ներկայացուցիչ է ընդգրկված։

1

--00--ԼՀ