ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Վագիֆ Խաչատրյանի դեպքը ցույց տվեց, թե ինչ հեռանկար է սպասվում արցախցիներին, եթե Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, բխելու են պատժիչ գործողություններ, ինչի մասին խոսում է Արցախի իշխանությունը: Բաքուն Արցախյան առաջին, երկրորդ պատերազմների մասնակիցների ցուցակ ունի, բոլորը նույն ճակատագրին են արժանանալու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի կարծիքով, Արցախը եթե կարողանա համբերել և պայքարել, ապա կարող է շատերի խաղաքարտերը խառնել, չեմ բացառում, որ այդ դեպքում ռեգիոնալ խոշոր խաղացողներն իրենց շահերը կհամադրեն արցախցիների դիրքորոշման հետ. «Արցախը կարող է դառնալ դիմադրության գործոն, որի արյան վրայով շատ աշխարհաքաղաքական ուժեր չեն կարողանա անցնել»:
Անդրադառնալով ընդդիմության պասիվությանը՝ Հակոբյանը նշեց, որ իր մոտ տպավորություն է, որ կոնսենսուս կա քաղաքական էլիտայի և հանրության միջև Արցախը կորցնելու հարցում, դրա համար ընդդիմությունը սահմանափակվում է միայն հայտարարություններով և որևէ գործողություն չի անում:
Ինչ վերաբերում է Աժ-ում ընթացող 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությանը, քաղտեխնոլոգը նշեց, որ իր տպավորությամբ, Դավիթ Տոնոյանն իր ելույթով կարծում էր, որ իրեն հնարավորություն կտրվի կարգավիճակի վերանայման հարցում: «Տոնոյանի գլխավոր խնդիրը քրեական մեղադրանքներից ձերբազատվելն է, տարօրինակ է, որ ՊՆ նախարարը տեղյակ չի եղել, որ պատերազմ կարող է սկսել, հասկանալի չէ, թե ինչով է զբաղվել ռազմական հետախուզությունը: Տոնոյանը, իշխանությանը քննադատելիս, ոտքը արգելակի վրա էր պահում՝ հույս ունենալով, որ կպայմանավորվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ