ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների և կլինիկական համաճարակաբանների հետ։
Քննարկման մասնակիցներին ողջունել է Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը։
ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետները, վարչության պետ Աննա Հարությունյանի գլխավորությամբ գործընկերների հետ քննարկել են «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1-029-2015 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի 48-Ն հրամանի դրույթները։
Պարզաբանվել են նաև նորմում տեղ գտած խնդրահարույց հարցերը։
--00--ԼՀ