Արմավիրի մարզում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_4

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արարատ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ